6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում

 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում
6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավ-արեւելքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով EMSC-ի հաղորդած տվյալները: Ցնցումները ֆիքսվել են Քերման քաղաքի շրջանում`65 կմ դեպի հյուսիս-արեւելք: Երկրաշարժի օջախի խորությունը կազմում է 13 կմ: Զոհերի, տուժածների եւ ավերածությունների մասին հաղորդումներ դեռեւս չեն հրապարակվել:



Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի կեսերին Քերմանշահ նահանգում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ տեղի ունեցավ` խլելով 505 մարդու կյանք եւ անօթեւան թողնելով 12 հազար մարդու: