Ֆեդերիկա Մոգերինին ստացել է «Եվրոպայի կին -2017» մրցանակը

Ֆեդերիկա Մոգերինին ստացել է «Եվրոպայի կին -2017» մրցանակը
ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ստացել է «Եվրոպայի կին -2017» մրցանակը` «Իշխանավոր կին» անվանակարգում: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ նշելով, որ մրցանակը շնորհվում է չորս անվանակարգերում, իսկ ընտրում է Միջազգային եվրոպական շարժումը, որը Եվրոպայի խոշորագույն քաղաքացիական հասարակության կազմակերպությունն է:



Ընտրությանը մասնակցում է նաեւ Կանանց եվրոպական լոբբին, որը ներառում է ավելի քան երեք հազար ոչ կառավարական կանանց հարցերով զբաղվող կազմակերպություններ: Անցած տարի այս մրցանակին արժանացել է մրցակցության հարցերով եվրահանձնակատար, ազգությամբ դանիացի Մարգարետ Վեստագերը: Նշենք, որ Ֆեդերիկա Մոգերինին ազգությամբ իտալուհի է: