Վրաստանում այսուհետ չի արգելվի մարիխուանայի օգտագործումը

Վրաստանում այսուհետ չի արգելվի մարիխուանայի օգտագործումը
Վրաստանի Սահմանադրական դատարանը մարիխուանայի ապաքրեականացմանը վերաբերող բողոքը բավարարել է: Հայցը ներկայացրել էր քաղաքացի Գիվի Շանիձեն՝ «Գիրչի» կուսակցության օգնությամբ: Այս մասին տեղեկացնում է On.ge-ի լրագրողը՝ դատարանի դահլիճից: Դատարանը պարզաբանել է, որ պատասխանող կողմը (Վրաստանի խորհրդարանը) չի կարողացել ներկայացնել հավաստի գիտական հետազոտություն կամ կյանքի փորձի վրա հիմնված ապացույցներ, որի հիման վրա դատարանը կորոշեր, որ մարիխուանայի ազդեցության տակ գտնվող անձը հանցագործություն կատարելու կամ հանրային կարգը խախտելու վտանգ է ներկայացնում: