Goldman Sachs-ը կանխատեսում է, որ Միացյալ Նահանգների տնտեսությունը անկում կապրի

Goldman Sachs-ը կանխատեսում է, որ Միացյալ Նահանգների տնտեսությունը անկում կապրի
Միացյալ Նահանգների տնտեսության չափազանց երկարատեւ աճը ուշ թե շուռ կբերի կտրուկ անկման: Այս մասին հայտնում է Bloomberg հանդեսը՝ վկայակոչելով Goldman Sachs-ի հրապարակած զեկույցը: Զեկույցում նշվում է, որ նման տեւական աճ եղել է նաեւ XX դարի 20-ական թվականներին եւ պատերազմից հետո`50-ականներին: «Հազվադեպ է պատահում, որ աճում է ամեն ինչ` բաժնետոմսերը, արժեթղթերը, վարկային ակտիվությունը: Ուշ թե շուտ ամեն ինչ, որ լավ է, կունենա իր վերջը եւ կսկսվի անկման շրջանը ի վերջո»,-ասվում է զեկույցում:



Goldman Sachs-ի վերլուծաբանները գտնում են, որ անկումը կսկսվի առաջատար պետությունների կենտրոնական դրամատների աճի արգելակմամբ, որոնք կձգտեն ներդրողներին գրավել ավելի երկարատեւ ներդրումային արժեթղթերի շուկայում: Չի բացառվում, որ տեղի ունենա «արագ ցավի» սցենարը, երբ ակտիվների մեծ մասը կտրուկ անկում է ապրում մի քանի տրիգերների պատճառով:



Goldman Sachs-ը նշում է, որ ներդրումային պորտֆելի 60 տոկոսը կազմում են S&P500 ինդեքսի բաժնետոմսերից, իսկ 40 տոկոսը՝ ԱՄՆ գանձապետական տասնամյա արժեթղթերից: Մաքուր եկամուտը նման պորտֆելի, սղաճի հաշվառմամբ, կազմում է 7,1 տոկոս, որը 2,3 տոկոսով գերազանցում է ողջ XX դարի միջին եկամտաբերության ցուցանիշը, ինչը անուղղակի ապացույց է սպասվող կտրուկ անկման: