Բանակը կատարելու է այն, ինչ կորոշի քաղաքական իշխանությունը․ Մովսես Հակոբյան (տեսանյութ)

Բանակը կատարելու է այն, ինչ կորոշի քաղաքական իշխանությունը․ Մովսես Հակոբյան (տեսանյութ)

«Զինվորական ղեկավարությունը բանակցություններ չի վարում, դրանով զբաղվում են քաղաքական իշխանությունները»: Այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով օրերս արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը՝ կապված տարածքների վերադարձի հետ։



Հարցին՝ բանակը կընդդիմանա՞ տարածքների հանձնմանը, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Բանակը կատարելու է այն, ինչ կորոշի քաղաքական իշխանությունը։ Ավելին ասեմ՝ մեզ ավելի շատ տարածքներ են պետք, որ կերաշխավորեն մեր հանրապետության անվտանգությունը»:



Աննա Պապիկյան



Մանրամասները՝ տեսանյութում։