Սենատոր Մըք-Քեյնը կոպիտ է խոսել Լավրովի եւ Պուտինի հասցեին

Սենատոր Մըք-Քեյնը կոպիտ է խոսել Լավրովի եւ Պուտինի հասցեին

ԱՄՆ Կոնգրեսի սենատոր Ջոն Մըք Քեյնն ով հայտնի է իր հակառուսական տրամադրություններով, բավական կոշտ արտահայտություններ է թույլ տվել Ռուսաստանի նախագահի եւ ԱԳ նախարարի հասցեին:



«Fox News Sunday»-ի եթերում սենատորը ասել է, թե Լավրովը անելիք չուներ Օվալաձեւ աշխատասենյակում, մեկնաբանելով Լավրովի այցը ԱՄՆ, որն արդեն մի քանի շաբաթ ակտիվ քննարկումների առիթ է տվել ամերիկյան հասարակության մեջ եւ մամուլում: Իր խոսքում Մըք Քեյնը Լավրովին անվանել է բանդիտ մարդասպանի մարիոնետն ու Պուտինի քարոզիչ: Արդեն Պուտինին մեղադրել է Հալեպում բարձր ճշգրտության զենք կիրառելու մեջ: