Մոսկվան և Պեկինը անհանգստացած են Ասիայում ԱՄՆ անհամաչափ ակտիվությունից

Մոսկվան և Պեկինը անհանգստացած են Ասիայում ԱՄՆ անհամաչափ ակտիվությունից

Ռուսաստանի և Չինաստանի փոխարտգործնախարարներ Իգոր Մորգուլովը և Կուն Սուանյուն անհանգստություն են հայտնել Կորեական թերակղզում ԱՄՆ ոչ համաչափ ակտիվության և Հարավային Կորեայում THAAD տիպի ՀՕՊ համակարգի տեղակայման պատճառով, հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը:



Փոխնախարարների հանդիպումը կայացել է երկուշաբթի, Մոսկվայում:



Հանդիպման մասնակիցներն ընդգծել են Կորեական թերակղզում լարվածության թուլացման և այդ ուղղությամբ անհետաձգելի քայլեր կիրառելու անհրաժեշտությունը: