Նավթը համաշխարհային շուկայում սկսել է թանկանալ

Նավթը համաշխարհային շուկայում սկսել է թանկանալ

Նավթը համաշխարհային շուկայում սկսել է թանկանալ: Առաջին անգամ ապրիլի 18-ից հետո Լոնդոնի բորսայում Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը գերազանցել է 54 ԱՄՆ դոլարը եւ կազմել 54,07 դոլար՝ թանկանալով 0,86%: Նյու Յորքի բորսայում WTI տեսակի նավթի մեկ բարելի գինը աճել է 0,93% եւ կազմում է 50,80 ԱՄՆ դոլար: Reuters լրատվական գործակալության վերլուծաբանները նշում են, որ այս թանկացումը պայմանավորված է ՕՊԵԿ-Ռուսաստան սպասվող հանդիպման հետ, որի ընթացքում հնարավոր է, որ նավթի արդյունահանման ծավալները կրճատվեն եւս 1,8 միլիոն բարելով: