Մանկան ծնունդն ու ծնողի մահը․․․․

Մանկան ծնունդն ու ծնողի մահը․․․․

Արցախյան պատերազմից այս երկու դեպքը տպավորվել է իմ հիշողության մեջ։
Պատմում էր կամավորական ջոկատի մի հրամանատար․



Ադրբեջանցիները, երբ փախել էին, խառնաշփոթի մեջ մոռացել էին օրորոցի միջի մանկիկին։ Երբ տղաներով մտանք ներս, մանկան ճիչ լսեցինք։ Փշաքաղվեցինք։ Ամեն մեկն իր անօգնական փոքրիկին հիշեց։ Տղաներից մեկը կտրուկ մոտեցավ օրորոցին, գոռացի՝ կխփեմ, բան չանես։ Իսկ նա խեղճ- խեղճ ինձ նայեց՝ իմ երեխան էլ է այդքան, ուզում էի վերցնել, որ չլացի․․․



Մյուսը․



Լաչինի գյուղերից մեկն են մտնում։ Գյուղը դատարկվել էր։ Ոչ մի տան շունչ չկար։ Մտնում են մի տուն ու խոհանոցից ձայն են լսում։ Երբ մտնում են, տեսնում են՝ 90-ամյա մի տատի ինքնաեռից թեյ է լցնում։ Շաքարն էլ՝ շաքարամանի մեջ։ Պառավը չի վախենում, ասում է՝ եկեք չայ լցնեմ, խմեք։ Երբ հարցնում են՝ ինքը ինչու չի գնացել, ասում է՝ ուր գնամ, մահս մոտ է։ Տղերքը թեյ են խմում ու լուռ հեռանում տնից։ Ամեն մեկն իր մորն էր հիշում,- պատմում է հրամանատարը։



Ուզում եմ այս երկու դեպքը մտովի պատկերացնեք։



Տեսնեք՝ ճի՞շտ եք անում, որ Վալերի Օսիպյանի ծնված երեխուն․․․



Կամ ճի՞շտ եք անում, որ Հրանուշ Հակոբյանի մոր մահը․․․



Ու՞ր ենք իջել․  չար, թունոտ գրառումները «մարդ են մորթում»։



Մանկան ծնունդն ու ծնողի մահը․․․ սովորենք, ով էլ լինի, հարգենք կամ գոնե լռենք․․․



Հասմիկ Բաբաջանյան