«Արցախ ֆրուտ»-ի արտադրանքի շուրջ 80 տոկոսը արտահանվում է Ռուսաստան

«Արցախ ֆրուտ»-ի արտադրանքի շուրջ 80 տոկոսը արտահանվում է Ռուսաստան

Ստեփանակերտում գործող «Արցախ ֆրուտ» պահածոների գործարանը արտադրում է 40 տեսակ ապրանք՝ պահածոներ, օշարակներ, կոմպոտներ, մարինադներ, մուրաբաներ։

Արտադրության 15-20 տոկոսը վաճառվում է տեղական շուկայում, 75-80 տոկոսն արտահանվում ՌԴ։

«Արցախ ֆրուտ» ՓԲԸ տնօրեն Արմեն Ծատրյանի խոսքով՝ Ռուսաստանի շուկայում ավելի շատ պահանջարկ ունեն սմբուկ պարունակող կերակրատեսակները, Հայաստանում ավելի շատ՝ դոշաբ, օշարակ, ընկույզի մուրաբա։

Ըստ տնօրենի՝ նպատակ ունեն ընդլայնելու և՛ արտադրանքը, և՛ արտահանվող արտադրանքի աշխարհագրությունը։

«Արտադրության հումքի 60-70 տոկոսը ձեռք է բերվում տեղական ֆերմերներից, մնացածը՝ Հայաստանից։ Նոր տեսականիների վերամշակման հետ խնդիրներ ունենք, նաև գործարանը վերազինելու խնդիր ունենք», - ասաց տնօրենը։

Նա նշեց նաև, որ Արցախում նռան վերամշակումը պետք է լինի մեկ այլ մակարդակի, դրա համար պետք է կառուցվի նոր գործարան, բոլորովին այլ տեխնոլոգիաներով, որպեսզի կարողանան արտադրել նռան հյութ, օշարակներ, կոնցենտրատներ։

«Դրա համար ներդրումներ են անհրաժեշտ։ Բայց այն, որ մոտակա 2-3 տարում պետք է ունենանք ամբողջությամբ զինված գործարան նուռ վերամշակելու համար, դա փաստ է», - ասաց «Արցախ ֆրուտ»-ի տնօրենը։

Մանրամասն՝ տեսանյութում