Թունավոր գորտերը գրոհել են ԱՄՆ Պալմ-Բիչ-Գարդենս քաղաքը

Թունավոր գորտերը գրոհել են ԱՄՆ Պալմ-Բիչ-Գարդենս քաղաքը

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում գտնվող Պալմ-Բիչ-Գարդենս քաղաքը դարձել է թունավոր գորտերի եւ դոդոշների գրոհի թիրախը։ Այս մասին հայտնում է Motherboard-ը։ Պարբերականը նշում է, որ հազարավոր գորտեր ու դոդոշներ թռչկոտում են քաղաքի փողոցներում, խցանելով խողովակներն ու ջրահեռացման ցանցերը, դառնալով սպառնալիք կենդանիների համար։ Մասնագետները նշում է, որ երեւույթը պայմանավորված է չափազանց տաք եղանակային պայմանների հետ։ Բարձր ջերմային ֆոնն այդ քաղաքում հաստատվել է սկսած փետրվար ամսից, իսկ դեկտեմբեր հունվարն էլ առանձնապես ցածր ջերմային ֆոնով աչքի չեն ընկել։ Նշենք, որ քաղաքը գրոհած երկկենցաղների երկարությունը հասնում է մինչեւ 24 սմ քաշը կարող է մոտենալ մեկ կիլոգրամին։