Էլբրուսի գագաթին ռուս սպայի վրձնած էտյուդը հայտնվել է «Ռուսաստանի ռեկորդների գրքում»

Էլբրուսի գագաթին ռուս սպայի վրձնած էտյուդը հայտնվել է «Ռուսաստանի ռեկորդների գրքում»
Կապիտան Իգոր Ռաեւիչը, որը Մոսկվայի նկարիչների միության անդամ է, իր սպա ընկերների ու վետերան բարեկամների հետ, դեռ անցած տարի էր բարձրացել Էլբրուսի գագաթը, որտեղ նա մի քանի րոպեում որոշում էր ընդունել յուղաներկով վրձնել մի փոքրիկ էտյուդ: Կարգապահ սպան իր ռազմական գործին հավատարիմ, արագ ու կազմակերպված անցել էր գործի և 34 րոպեում պատկերել ձյունածածկ Էլբրուսն իր հովտով: Այս քայլն արդեն պաշտոնապես ճանաչել են Ռուսաստանի ռեկորդ, իսկ ռազմա-օդային ուժերի կապիտան Ռաեւիչն իր գեղանկարչական հմտությունների համար, ճիշտ է, շքանշան չի  ստացել, բայց  հայտնվել է «Ռուսաստանի ռեկորդների գրքում», ինչն էլ մեզ հատուկ փիլիսոփայությամբ՝ էլի լավ ա: