Նորից թռչնի գրի՞պ

Նորից թռչնի գրի՞պ
Կրասնոյարսկի մարզի Մինուսինսկի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել: Այս մասին հաղորդվում է ռուսական լրատվամիջոցներում, ինչպես նաեւ մարզի պաշտոնական սայթում: Երեկ Տագարյան լճի ափին 400 սատկած տարբեր թռչուններ են հայտնաբերվել: Մասնագետները փորձում են ճշտել երույթի պատճառները, հետազոտվում են լճի մոտակայքում գտնվող ընտանի թռչունները: Ենթադրվում է, որ թռչուններն սատկել են սուր վիրուսային հիվանդության հետեւանքով: