Ոստիկանը կատակի համար տուգանվել է 7000 եվրոյով

Ոստիկանը կատակի համար տուգանվել է 7000 եվրոյով
Ավստրիացի ոստիկանը, որը մի մեքենայի դիմապակուն գրություն էր փակցրել էր, ուր պահանջում էր մատակարարել իրեն մի արկղ գարեջուր, տուգանվել է 7000 եվրոյով: Այս տարվա ապրիլին ոստիկանը դուրս եկած է եղել ապօրինի կայանված մեքենաներ փնտրելու: Գտնելով այդպիսին, նա մեքենայի հետնապակու վրա նկատել է ոստիկանության խորհրդանշով վիմպել, եւ ենթադրելով, որ վարորդը կապ ունի ոստիկանության հետ` կատակ-գրություն է թողել. «Նման օրինախախտումը քո վրա կնստի մի արկղ գարեջուր»: Վարորդն այդ գրությունն ընդունել է որպես գործողության հրահանգ եւ հաջորդ օրն իսկ ոստիկանության բաժանմունք բերել գարեջրի այդ չարաբաստիկ արկղը: «Տուգանքի» տերն այդ օրը հերթապահության է եղել, եւ գործընկերները առանց խորանալու` քննություն են սկսել, որն ավարտվել է դատով: