Քլինթոնը մերձավորարեւելյան հակամարտության մեղավոր է անվանել ռուս հրեաներին

Քլինթոնը մերձավորարեւելյան հակամարտության մեղավոր է անվանել ռուս հրեաներին
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը «Քլինթոնի գլոբալ նախաձեռնությունների» շրջանակում իրականացվող կլոր սեղանի ժամանակ անվանել է Մերձավորարեւելյան հակամարտության «իրական հեղինակներին»: Քլինթոնի կարծիքով, արաբներին որեւէ զիջում կատարելու մերժումը գալիս է «նախին ռուսներից»` նկատի ունենալով Ռուսաստանից Իսրայել տեղափոխված հրեաներին: «ՑԱԽԱԼ-ի երիտասարդ զինծառայողների մեջ սկսում են գերակշռել ռուսների եւ վերաբնակեցվածների երեխաները, իսկ նրանք հողերի բաժանման արմատական ընդդիմադիրներն են: Դա մեծ խնդիր է առաջացնում»,- ասել է Քլինթոնը:



Իսրայելում արդեն արձագանքել են Քլինթոնի արտահայտություններին: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ափսոսանք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահի խոսքերի կապակցությամբ եւ շեշտել, որ Իսրայելում այդպես չեն մտածում: Պատասխան խոսքում վարչապետն ասել է, որ «որպես Իսրայելի վաղեմի բարեկամ, Քլինթոնը պետք է հասկանա, որ նախկին Խորհրդային Միությունից ներգաղթածները մեծ ներդրում են կատարել Իսրայելի եւ նրա Պաշտպանության բանակի ամրապնդման գործում»: