Օլիմպիադա. Հայաստանի հաջորդ մրցակիցը Թուրքիան է

Օլիմպիադա. Հայաստանի հաջորդ մրցակիցը Թուրքիան է
Համաշխարհային օլիմպիադայի 2-րդ տուրում ևս ֆավորիտները հաղթանակներ տոնեցին: Միանգամից 32 հավաքականներ, որոնց թվում նաև Հայաստանը, մեկնարկային 2 տուրերում հաղթանակներ են տոնել: Նրանցից 12-ը դա արել են "չոր" հաշիվներով:  Թիմային միավորներ չկորցրած հավաքականների թվում առանձնանում են Ուկրաինան, Հնդկաստանը, ԱՄՆ-ն, Վրաստանը և Լեհաստանը, որոնք պայքարելու են բարձր տեղերի համար: Մեկնարկային տուրերում ամենամեծ անակնկալը մատուցեց Վիետնամի հավաքականը, որը 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի նկատմամբ:



Ադրբեջանցիներն իրենց վարկանիշով 7-րդն են օլիմպիադայում և համարվում են ֆավորիտներից մեկը, սակայն այս պարտությունից հետո նրանց հնարավորությունները կտրուկ նվազում են: Հայաստանի հավաքականը 3-րդ տուրում մրցելու է Թուրքիայի հավաքականի հետ: Հայ գրոսմայստերները Կոստա Ռիկային (3:1) և Ավստրալիային (3.5:0.5) հաղթելուց հետո կփորձեն հաջողությունը զարգացնել օլիմպիադայում 50-րդ վարկանիշը ունեցող հավաքականի հետ պայքարում: Թուրքիան Ռուսաստանում միևնույն 3:1 հաշվով առավելության է հասել Տայպեյի և Քաթարի հավաքականների նկատմամբ:



Armsport.am