Ադրբեջանի հույսը ՄԱԿ-ն է

Ադրբեջանի հույսը ՄԱԿ-ն է
Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Բայրամ Սաֆարովը կողմ է ՄԱԿ-ի կողմից ղարաբաղյան համակարտության հարցով հատուկ հանձնակատար նշանակելուն: Նա կարծում է, որ այդպիսով խնդրի կարգավորման գործընթացը կարագանա: Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար ունենալու գաղափարն օրեր առաջ արտահայտել է Լատվիայի նախկին նախագահ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության հատուկ հանձնակատար Վայրա Վիկե Ֆրայբերգը: