Դեդ Հասանի դեմ մահափորձ են կատարել նրա մերձավորները

Դեդ Հասանի դեմ մահափորձ են կատարել նրա մերձավորները
Գողական աշխարհի առաջնորդները, որոնք օրերս հանդիպել են` քննարկելու հանցագործ աշխարհի «կնքահայր» Դեդ Հասանի դեմ իրականացված մահափորձը, եզրակացրել են, որ Տարիել Օնիանին (Տարո) չի պատվիրել այն։ Այդ մասին հայտնում է Комсомольская правда–ն։ Մինչ այդ Օնիանին, որը գտնվում է հետաքննչական մեկուսարանում, նույնպես վստահեցրել է, որ կապ չունի մահափորձի հետ։



Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ Դեդ Հասանի նկատմամբ մահափորձը կատարել են նրա մերձավորները։ Դա ներկլանային վեճ է եղել, որն ավարտվել է Ուսոյանի համակիրների դավաճանությամբ։ Ընդ որում, այսօր գողերն արդեն գիտեն, թե ով էր պատվիրատուն՝ գրում է КП-ն։



Ոչ պաշտոնական աղբյուրներից պարզ է դարձել նաև, որ Ուսոյանը, որն ապաքինվում է, արդեն նշանակել է իրեն փոխարինողին։ Նրա ժամանակավոր փոխարինող է նշանակվել, ըստ որոշ աղբյուրների, հայտնի օրենքով գող Լաշա Շուշանաշվիլին, որը բնակվում է Հունաստանում։ Այդուհանդերձ, մեծ են նաև թբիլիսցի օրենքով գող Գոգա Չիկովանիի հնարավորությունները, հայտնում է պարբերականը։



Tert.am