Հայաստանը 3.5-0.5 հաշվով ջախջախեց Թուրքիային

Հայաստանը 3.5-0.5 հաշվով ջախջախեց Թուրքիային
Համաշխարհային օլիմպիադայի 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը վստահ հաղթանակ է տարել Թուրքիայի նկատմամբ։ Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը սևերով առավելության է հասել Եսեն Բարիսի նկատմամբ` հաղթելով նրան 27-րդ քայլում։ Հաղթանակներ են տոնել նաեւ Արման Փաշիկյանը եւ Վլադիմիր Հակոբյանը, իսկ Գաբրիել Սարգսյանը վաստակեց կես միավոր։ Հայաստանը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տոնում։ Վերջին 2 հանդիպումներում հայ շախմատիստները խոշոր հաշվով են առավելության հասնում մրցակցի նկատմամբ։