Ալիեւի կինը՝ պատգամավորի թեկնածու

Ալիեւի կինը՝ պատգամավորի թեկնածու
Հեյդար Ալիեւի ֆոնդի նախագահ Մեհրիբան Ալիեւան գրանցվել է որպես առաջիկա խորհրդարանական ընտրությունների պատգամավորի թեկնածու: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պաշտոնական կայք-էջը: Նշենք, որ 46-ամյա Ալիեւան ակտիվորեն զբաղվում է քաղաքական եւ հասարակական գործունեությամբ, նա ներկայացված էր նաեւ նախորդ գումարման խորհրդարանում: Ադրբեջանի Միլի Մեջլիսի՝ խորհրդարանի ընտրությունները նշանակված են 2010 թվականի նոյեմբերի 7-ին: