Հարձակում թերթի խմբագրի տան վրա

Հարձակում թերթի խմբագրի տան վրա
Այսօր գիշերը հարձակում է տեղի ունեցել ադրբեջանական «Տյաբիբ» թերթի խմբագիր Էլդար Իսմայլովա տան վրա: Դիմակ կրող անհայտ անձինք գումար են պահանջել խմբագրի որդուց՝ սպառնալով դանակահարել վերջինիս: Սակայն անհասկանալի է, թե հանցագործներն ինչու են բութ գործիքով հարվածել Իսմայլովին եւ նրա որդուն եւ դիմել փախուստի՝ առանց որեւէ իր իրենց հետ վերցնելու: Հավանաբար, սա լրագրողի նկատմամբ ճնշում գործադրելու միջոց է: Իսմալյովն ու որդին տեղափոխվել են հիվանդանոց: