Տիգրան Գեւորգ Մարտիրոսյանը` ծանրամարտի աշխարհի չեմպիոն

Տիգրան Գեւորգ Մարտիրոսյանը` ծանրամարտի աշխարհի չեմպիոն
Անթալիայում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր ասպարեզ դուրս եկան 77 կգ քաշային ծանրորդները: Հայաստանն այս քաշային կարգում 2 ներկայացուցիչ ուներ` Գևորգ Դավթյանը և Տիգրան Գ. Մարտիրոսյանը: Ցավոք, Գևորգ Դավթյանը վնասվածքի պատճառով չկարողացավ հաջող հանդես գալ պոկում վարժությունում և ստացավ 0:



Իսկ ահա Տիգրան Մարտիրոսյանը գլխավերևում պահեց 173կգ` նվաճելով փոքր ոսկե մեդալ: 170կգ արդյունքով 2-րդ տեղում էր չինացի Հիոյուն Լուն, իսկ լավագույն եռյակը 161կգ արդյունքով եզրափակում էր Իրանը ներկայացնող Կիանուշ Ռոստամին:



Հրում վարժությունում Տիգրանը բարձրացրեց 200 կգ և երկամարտի արդյունքում հավաքելով 373 կգ՝ դարձավ աշխարհի չեմպիոն:



Հիոյուն Լուն ևս կարողացավ բարձրացնել 200կգ, և քանի որ անձնական քաշով ավելի թեթև էր, նվաճեց փոքր ոսկե մեդալ հրում վարժությունում:



Անթալիայում հնչեց Հայաստանի օրհներգը: Հիշեցնենք, որ երեկ բրոնզե մեդալ էր նվաճել Մելինե Դալուզյանը:



Tert.am