Չեչնիան դատապարտում է «աղջիկ փախցնելը»

Չեչնիան դատապարտում է «աղջիկ փախցնելը»
Չեչնիայի Հանրապետության մուֆթի` հոգեւոր առաջնորդ Սուլթան Միրզաեւը հայտարարել է, որ հանրապետությունում աննախադեպ քայլեր են ձեռնարկվում ընդդեմ «աղջիկ փախցնելու» սովորության: Նրա խոսքով, ապագա հարսնացուի առեւանգումը հանդիսանում է բռնություն աղջկա նկատմամբ եւ վիրավորանք նրա ընտանիքի համար, ինչը հակասում է չեչենական ավանդույթներին եւ թշնամանք է սերմանում ընտանիքների միջեւ: Այսուհետ աղջիկ փախցնողը ստիպված կլինի նրա ընտանիքին վճարել 1 միլիոն ռուբլի տուգանք, իսկ այն հոգեւորականը, որը աղջկա հորը կհամոզի թույլ տալ աղջկան ամուսնանալ իրեն փախցնողի հետ, կզրկվի հոգեւոր կոչումից: