Տարածաշրջանի լրագրողները կհանդիպեն Թբիլիսիում

Տարածաշրջանի լրագրողները կհանդիպեն Թբիլիսիում
Նոյեմբերի 11-12-ին Թբիլիսիում ԵԱՀԿ-ի աջակցությամբ կանցկացվի լրագրողական 7-րդ կոնֆերանսը, որը նվիրված է Հարավային Կովկասում զանգվածային լրատվական միջոցների վիճակին: Երկօրյա կոնֆերանսին կմասնակցեն լրագրողներ Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից, որոնք կներկայացնեն, թե ինչ խնդիրների են բախվում տարածաշրջանում մասնագիտական գործունեություն ծավալելու ընթացքում: