«Գրին քարտ» շահում են միայն բարձր որակավորմամբ մասնագետները

«Գրին քարտ» շահում են միայն բարձր որակավորմամբ մասնագետները
ԱՄՆ-ից Հայաստան ժամանած մեր սփյուռքահայ հայրենակիցը հետաքրքիր դիտարկում էր արել: Նա նկատել էր, որ վերջին երկու տարում ամերիկյան «գրին քարտ» շահում են բացառապես բարձր մասնագիտական որակավորում ունեցող, իրենց բնագավառներում հաջողությունների հասած ՀՀ քաղաքացիները: Նա համոզված պնդում էր, որ «գրին քարտերի» շահումի մեջ պատահականության սկզբունքը տեղ չունի, դա ամերիկյան պետության կառավարման համակարգում ծրագրված քաղաքականության արդյունք է, որն իր էմիգրացիոն քաղաքականության մեջ առաջնորդվում է Հայաստանից ուղեղներ, մասնագետներ արտահանելու սկզբունքով: Այս զրույցից անմիջապես հետո պատահաբար տեղեկացանք, որ նախարարություններից մեկի երկարամյա մասնագետը, որը գրեթե միակն է իր ոլորտում, ամերիկյան «գրին քարտ» է շահել: