Վրացի հաղորդավարը ծիծաղել է լողազգեստով Սահակաշվիլու վրա (վիդեո)

Վրացի հաղորդավարը ծիծաղել է լողազգեստով Սահակաշվիլու վրա (վիդեո)
«Ամենօրյա հաբեր» երգիծական հաղորդման հեռուստահաղորդավար Վասիկո Օդիշվիլին հաղորդման կեսը վարել է մերկ իրանով։ Դա պատահել է չորեքշաբթի օրը։


Երբ հաղորդումը մոտ էր իր ավարտին, ուղիղ եթերում մինչև գոտկատեղ մերկացան հեռուստաալիքի մի քանի այլ աշխատակիցներ ևս՝ նմանակելով նախագահի շրջապատի ներկայացուցիչներին։ Սրա մասին գրում է Yoki.ru ինտերներ–հանդեսը։ Հաղորդումից մի քանի ժամ առաջ վրացական հեռուստատեսությամբ տեսանյութ էին ցույց տվել, որտեղ Սահակաշվիլին՝ միայն լողազգեստով, պատմում էր Աջարիայի մայրաքաղաքում առողջարանային հանգստի դրական կողմերի մասին։