Քաղաքապետը հացադուլ է անում

Քաղաքապետը հացադուլ է անում
Խոշոր չափերի կաշառք պահանջելու մեջ մեղադրվող Սեվերոուրալսկի քաղաքապետ Յուրի Ֆրոլովը հոկտեմբերի 21-ից հացադուլի մեջ է: Նա Եկատերեմբուրգի քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը տեղեկացրել է, որ հացադուլի նպատակը իր հանդեպ ապօրինի քրեական գործ հարուցելու ու կալանավորելու դեմ բողոքն է: Բժիշկները քաղաքապետի առողջական վիճակը գնահատում են բավարար: Քրեական գործի նյութերի համաձայն` Յուրիյ Ֆրոլովը «ՍՄՍ պլյուս կոնտակտ» ՍՊԸ-ի տնօրենից 900 հազար ռուբլի կաշառք է պահանջել` նրա հետ պայմանագիր կնքելու համար: