Չբավարարված կանայք չեն դժգոհում

Չբավարարված կանայք չեն դժգոհում
Կանանց 30-50 տոկոսը բավարարված չէ իր սեռական կյանքից` վստահեցնում են ամերիկացի մասնագետները, որոնց անցկացրած հետազոտությանը մասնակցել են 31 հազար կանայք: Սակայն այս հանգամանքից դժգոհություն է հայտնել կանանց միայն 10 տոկոսը: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հազվադեպ են դժգոհում սեռական կյանքի անհաջողություններից: Այս հանգամանքը հաստատել են նաեւ բրիտանացի բժիշկները, որոնց հետազոտությանը մասնակցել են 436 կանայք, որոնցից ամեն 3-րդը խնդիրներ է ունեցել, թեեւ դժգոհություն հայտնել են հետազոտությանը մասնակցածներից միայն 47-ը:



Սեռաբուժության կենտրոնի բժիշկ Լեոնարդ Դերոգատիսի խոսքով, կանայք սեքսով զբաղվում են տարբեր պատճառներով եւ դրանցից գլխավորն ամենեւին էլ սեռական բավարավածությունը չէ: «Կանանց համար սեքսը հիմնականում մերձեցման ճանապարհ է, կնոջ եւ մոր դերակատարումն է: Հաճախ կինը պատրաստ է զրկել իրեն հաճույքներից, որպեսզի երջանկացնի զուգընկերոջը»,- ասում է բժիշկը: