Ռումինական ընդդիմությունը դարձյալ տապալվեց

Ռումինական ընդդիմությունը դարձյալ տապալվեց
Հոկտեմբերի 27-ին Ռումինիայի խորհրդարանական ընդդիմությանը չհաջողվեց հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ` Էմիլ Բոկի կառավարությանը պաշտոնանկ անելու համար: Անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ էր 236 ձայն, սակայն ընդդիմությանը հաջողվեց հավքել 219:

Նշենք նաև, որ ընդդիմությունն ի դեմս Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների շրջափակել էին կենտրոնական ամբիոնը` թույլ չտալով վարչապետին քվեարկությունից առաջ ելույթ ունենալ: Ի դեպ, սա Բոկի կառավարությանն անվստաահություն հայտնելու 5-րդ անարդյունավետ փորձն է: