Սյունիքի մարզպետը` ռեժիմի փոփոխության զոհ

Սյունիքի մարզպետը` ռեժիմի փոփոխության զոհ
Մենք մի քանի օր առաջ գրել էինք, որ Տաթեւ-Հալիձոր Գինեսի ռեկորդակիր ճոպանուղին շնորհանդեսից հետո գրեթե չի աշխատել: Հոկտեմբերի 23-ին այն փորձել են գործարկել եւ անգամ տեղացիներին նստեցրել են վագոններն ու գոնե մի անգամ փորձ արել պտտեցնել ձորի վրայով, սակայն դեռ մի պտույտ չարած՝ այն օդում լռվել է: Այնպես որ, մոտ 45 րոպե մարդիկ մնացել են ձորի վրա կախված եւ խուճապի են մատնվել: Մեր լուրին ի պատասխան՝ նույն օրը եւեթ «Հայլուրով» հայտարարեցին, թե ճոպանուղին ընդամենը ձմեռային ռեժիմի անցնելու կապակցությամբ մի քանի օրով կանգնեցվել է: Ուղղակի զարմանալի է, թե ինչու ձմեռային ռեժիմին անցնելու մասին որոշումն այդքան անսպասելի են կայացրել՝ հենց այն պահին, երբ Սյունիքի մարզպետ Լիսկան օդում է եղել՝ Հալիձորից ետ դարձող վագոնի մեջ: