Ինչպես դարձնել ռեկտոր

Ինչպես դարձնել ռեկտոր
Տնտեսագիտական համալսարանում կրքեր են բորբոքվել: Մեր տեղեկություններով, համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանը, որի թոշակի տարիքը լրացել է, իրեն փոխարինող է գտել ու կեղծել է նրա փաստաթղթերը՝ ռեկտորի պաշտոնում հաստատելու նպատակով: Այդ պաշտոնում նշանակվողը պետք է պրոֆեսորի կոչում ունենա, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ նա ասպիրանտի ատենախոսության ղեկավար եղած լինի: Թեկնածուն՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդան Սարգսյանը,  չի համապատասխանում այդ չափանիշներին: Ըստ մեր աղբյուրի, Սուվարյանը ասպիրանտներից մեկի ատենախոսության տիտղոսաթղթին որպես ղեկավար նշել է իր անունն ու ավելացրել Վարդան Սարգսյանինը՝ որպես  խորհրդատու, ու ներկայացրել ԲՈՀ, որտեղ կեղծիքը բացահայտել են ու գործը հետ ուղարկել: Բանն այն է, որ ատենախոսությունը կարող է ունենալ միայն ղեկավար, բայց ոչ խորհրդատու: