ԵՊՀ ռեկտորը կպարզի, թե ումն է եղել

ԵՊՀ ռեկտորը կպարզի, թե ումն է եղել
Երեւանի պետական համալսարանում նոր սկանդալ է հասունանում: Ռեկտոր Արամ Սիմոնյանի թիմակիցներն ու Արսեն Քարամյանի հովանու տակ գտնվող ուսխորհուրդը դարձյալ բախվել են: Այս անգամ ոչ թե ռեկտորի ընտրության ու այլ գաղափարական հարցերի, այլ շատ ավելի լուրջ խնդրի շուրջ: Նոր սկանդալի պատճառը ԵՊՀ  ՈւԽ սենյակին կից գտնվող մշակութային դահլիճում գտնված պահպանակն ու ներքնազգեստն են եղել: Այս գտածոն իրար է խառնել թիմերին, արդեն մի քանի օր է՝ նրանք հաշիվներ են մաքրում, պատվի հարց է դարձել, համոզված են, որ  պահպանակն ու ներքնազգեստը դավեր են, եւ «կպած» պարզում են, թե ում ձեռքի գործն է:



Բանը նույնիսկ հասել է պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանին: Որոշ կարկառուն ՈւԽ-ականներ  դեպքից անմիջապես հետո վազել են նրա աշխատասենյակ` հանցագործության մասին հաղորդելու: Պարզվել է` վերջինս արդեն այդ հավաքարարներից մեկի զեկուցագիրն է ստացել: Կարճ ասած, հայտնվել են անելանելի դրության մեջ, չեն կարողանում ապացուցել, թե դավերը որ կողմից եւ ում դեմ են ուղղված: Առայժմ արտակարգ դրություն է հայտարարվել մինչ Արամ Սիմոնյանի վերադարձը: Վերջինս Ղազախստանում է եւ այսօր վայրէջք կկատարի Երեւանում: Չի բացառվում, որ գտածոն նորանոր բացահայտումների ու սկանդալի պատճառ դառնա ռեկտորի եւ նախկին պրոռեկտորի թիմերի միջեւ: