Թուրքիայում հայ մարմնավաճառներ են ձերբակալվել

Թուրքիայում հայ մարմնավաճառներ են ձերբակալվել
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի Ադանա քաղաքում երեք հայ մարմնավաճառների են ձերբակալել՝ 38-ամյա Նարինե Ն.-ին, 28-ամյա Հասկանուշ Բ.-ին եւ 35-ամյա Անուշ Ա.-ին: Վերջիններս իրենց մատուցած ծառայությունների մեկ ժամի դիմաց մոտ 65 դոլար են վերցրել այցելուներից: Նարինեն Հայաստանում աշխատել է որպես մանկապարտեզի դայակ, Անուշը՝ երաժիշտ, իսկ Հասկանուշը հագուստի խանութ է տնօրինել:



Թուրքական աղբյուրները չեն փոխանցում, թե իրենց հայրենիքում աշխատանք ունեցող կանայք ինչու են նախընտրել իրենց մարմինները վաճառել օտար երկրում: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայ կանայք իրենց վաստակած գումարով հագուստ են գնել, որը վաճառելու նպատակով ուղարկել են Հայաստան: Նարինեն, Հասկանուշն եւ Անուշը այժմ մաշկավեներաբանական հիվանդանոցում պետք է ստուգում անցնեն՝ պարզելու համար վարակված են վեներական հիվանդություններով, թե ոչ, որից հետո կտեղափոխվեն իրավապահ մարմինների տնօրինման տակ: