Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է

Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է
«Արդեն գալիս են թատրոն ոչ թե շոու, այլ շովու դիտելու: Այսօր շոու նայողներ շատ կան, բայց թատերական ներկայացում դիտողներն են քչացել: Մեր լավ հանդիսատեսը գնալով մեծանում է ու պակասում: Շատ ցավալի է, որ մենք այսօր գրեթե երիտասարդ հանդիսատես չունենք»,- երեկ ասել է դերասան Ռաֆայել Քոթանջյանը: Նա նշել է, որ անգամ ուսանողներ են հայտնվել Սունդուկյան թատրոնում, որոնք բարձրաձայն տարակուսել են, թե ինչու է թատրոնը Սունդուկյանի անունով կոչվում: «Իսկ դա նշանակում է, որ ոչ միայն չգիտեն Սունդուկյանի մասին, այլ նաեւ երբեք չեն եղել թատրոնում»: