Էրդողան. Առանց ղարաբաղյան խնդիրի լուծման չկան հայ-թուրքական հարաբերություններ

Էրդողան. Առանց ղարաբաղյան խնդիրի լուծման չկան հայ-թուրքական հարաբերություններ
«Առանց ղարաբաղյան խնդրի լուծման, անհնար է, որ մենք Հայաստանի հետ հարաբերությունների մեջ մտնենք»,- այսպիսի ուղիղ տեքստով է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության` Իգդիրում կազմակերպված հանրահավաքի ժամանակ: CnnTurk լրատվականի փոխանցմամբ Էրդողանը նաեւ ասել է. «Ղարաբաղը մեր հարցն է: Նախիջեւանը`  նույնպես: Ադրբեջանի վիշտը մեր վիշտն էլ է, ուրախությունը` մեր ուրախությունը: Ի սկզբանե մենք կանգնած ենք եղել Ադրբեջանի ու Ղարաբաղի թիկունքին: Եվ միշտ կշարունակենք այդպես լինել: Այս հարցում որևէ մեկը մեզանից թող ուրիշ բան չսպասի»: