Երեւանում էլ է ուզում նստավայր ունենալ

Երեւանում էլ է ուզում նստավայր ունենալ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն որոշել է Երեւանում եւս նստավայր ունենալ: Այստեղից մոտիկ կլինեն նրա սիրելի սրճարաններն ու ռեստորանները, նախագահական նստավայրն ու կառավարության շենքը: Ժամանակին Լեզվի ինստիտուտը քանդելը պատճառաբանում էին Կաթողիկե եկեղեցին բացելու, նրան երեւանցիներին վերադարձնելու անհրաժեշտությամբ: Հետագայում պարզվեց, որ դա այնքան էլ էական չէ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու դիմաց մի հսկա կառույց է հառնելու, որի դեմ սկսել են պայքարել «Հիմա» շարժման անդամները: