Վահանի վահանակները եւ խոստումները

Վահանի վահանակները եւ խոստումները
Աջափնյակում առաջադրված ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը, որն ընտրություններում պարտվեց Աղվան Հովսեփյանի եղբորը` Ռուբեն Հովսեփյանին, մեծ գումարներ է ծախսել իր կուսակցության համար ձայներ բերելու համար: ԲՀԿ ղեկավարությունը գնահատում է այս հանգամանքը, եւ բացառված չէ, որ Վահան Կարապետյանին` որպես փոխհատուցում ծախսած փողերի դիմաց, «մտցնեն» կուսակցության համամասնական ցուցակ, եւ նա հայտնվի խորհրդարանում: Աջափնյակի բնակիչները, սակայն, ի տարբերություն ԲՀԿ ղեկավարության, նեղացած են եւ իրենց «քցված» են համարում: Ասում են, որ մինչ օրս Վահան Կարապետյանը չի վճարել գրասենյակի վարձակալության գումարը: Ընտրողներից ոմանց էլ նա խոստացել էր օգնել անվճար բուժում ստանալու հարցում, ինչը եւս չի արել: Բնակիչների դժգոհությունն են առաջացնում նաեւ Վահանի վահանակները: Դրանց վրա պատկերված է «Մարի» ամսագրի շապիկը` Վահան Կարապետյանի նկարով: Այդ ամսագրին նա նախընտրական հարցազրույց էր տվել, որն էլ օգտագործում էր իր քարոզարշավի ընթացքում: