Ծառուկյանի փոխարեն՝ Արամ Սաֆարյանը

Ծառուկյանի փոխարեն՝ Արամ Սաֆարյանը
Շաբաթ օրը` մայիսի 26-ին, Մոսկվայում տեղի ունենալիք «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին չի մասնակցի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Պատճառը միայն այն չէ, որ մայիսի 25-26-ին նա հանդիպելու է Սերժ Սարգսյանին` hայտարարելու, որ կոալիցիան կայացավ: Պատճառներից էականն այն է, որ ԵՌ-ի ղեկավարումն ստանձնում է խիստ դեմոկրատ, արեւմտյան-նանո գործչի համարում ունեցող Դմիտրի Մեդվեդեւը, որի հետ ԲՀԿ առաջնորդի հարաբերություններն առանձնապես նկատելի ու ջերմ չեն, ինչպես էր պարոն Գրիզլովի հետ, եթե չասենք, որ այդպիսիք ընդհանրապես չկան: Սակայն հետաքրքիրն այս ամենում այն է, որ նույն այն օրերին, երբ կընթանա ԵՌ համագումարը, Մոսկվայում կլինի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ԲՀԿ-ից այդ համագումարին մասնակցելու կմեկնեն Արամ Սաֆարյանն ու Տիգրան Ուրիխանյանը: