Առանց Տիգրան Սարգսյանի

Առանց Տիգրան Սարգսյանի
Անցած հինգշաբթի տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը գործկոմականներին տեղեկացրել էր, որ իրենց առաջին հանդիպման ժամանակ Ծառուկյանն ասել է, որ համաձայն է, հարցի չկա, կմտնի կոալիցիա, սակայն երկրորդ հանդիպման ժամանակ չի ասել, թե ինչ է ուզում կոալիցիա մտնելու դիմաց: Սերժ Սարգսյանի՝ գործկոմում հնչեցրած մեսիջը տեղ է հասել. շաբաթ օրը նախագահականում տեղի ունեցած հանդիպմանը Ծառուկյանը «բացվել», ասել է, թե ինչ է ուզում: Խնդիրը, բնականաբար, առնչվել է վարչապետին. Ծառուկյանն ասել է` բացի Տիգրան Սարգսյանից, ում ուզում ես, թող վարչապետ լինի, «նախագահ ջան»: «Նախագահ ջանը» մնացել է անդրդվելի: Շատերը դրանով են բացատրում Հովիկ Աբրահամյանի բացակայությունը ՀՀԿ ԳՄ նիստին, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի փոխադարձ բացակայությունը Աբրահամյանի զարմիկի հոգեհանգստին: