«Ժողովրդի իշխանություն» հասարակական քաղաքական նախաձեռնությունը չի հեռանա ՀԱԿ-ից, կպայքարի սահմանադրական կարգի հաստատման համար

«Ժողովրդի իշխանություն» հասարակական քաղաքական նախաձեռնությունը չի հեռանա ՀԱԿ-ից, կպայքարի  սահմանադրական կարգի հաստատման համար
«Ժողովրդի իշխանություն» հասարակական քաղաքական նախաձեռնության հայտարարությունը.



ՀՀ ԱԺ 2012 թ. համապետական ընտրություններն անցկացվեցին համատարած կեղծիքի, մեծածավալ ընտրակաշառքի պայմաններում, որով գործող իշխանական կուսակցությունը իր և իր կույր աղիք կուսակցության համար՝ վարչական ռեսուրսի համատարած օգտագործման միջոցով երկրից ավելի քան 1,2 մլն բացակայող մարդկանց թվից ավելի քան 700 հազար ընտրողների փոխարեն բազմակի ընտրության միջոցով կարողացավ  ապահովել անհրաժեշտ թվով մանդատներ:



  1. Ընտրությունների ուղղորդված, անարդար ու ոչ թափանցիկ լինելն ղեկավարվեց նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանցավոր աջակցությամբ, ինչը դրսեւորվեց  մասնավորապես ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ կետի եւ 49-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների կանխամտածված խախտմամբ: Փաստի առնչությամբ «Ժողովրդի իշխանություն» հասարակական քաղաքական նախաձեռնությունն անմիջապես՝ հենց քվեարկության օրը տարածեց համապատասխան հայտարարություն հանցագործության Օրենքի վերոհիշյալ ակնհայտ խախտման փաստն այդպես էլ չարժանացավ ՀՀ դատախազության ու այլ իրավապահ մարմինների ուշադրությանն ու համապատասխան արձագանքին, ինչը վկայում է հանցագործության պառտակման գործում նրանց անմիջական մասնակցության և հանցավոր անգործության մասին:


  2. Ստեղծված իրավիճակը փաստում է, որ Հայ ազգային կոնգրեսի Հռչակագրում ամրագրված հիմնական նպատակը, այն է` սահամանդրական կարգի վերկանգնումն ու երկրում ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձեւավորումը չի իրացվել:


  3. Ելնելով վերոհիշյալից «Ժողովրդի իշխանություն» հասարակական քաղաքական նախաձեռնությունը վերահաստատում է իր վճռականությունը երկրում սահմանադրական կարգի հաստատման, ազատ, ժողովրդավարական, իրավական, բարգավաճ պետություն կերտելու եւ լիարժեք քաղաքացիական հասարակություն ձեւավորելու ուղղությամբ  համատեղ պայքարը Հայ ազգային կոնգրեսի շարքերում շարունակելու մասին:




«Ժողովրդի իշխանություն” հասարակական քաղաքական նախաձեռնություն»