Նոր համակարգը կբացառի կեղծ փաստաթղթերի օգտագործումը

Նոր համակարգը կբացառի կեղծ փաստաթղթերի օգտագործումը
Կրթության եւ գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ գործարկվել է «Ավարտական փաստաթղթերի հաշվառման համակարգ», որը հնարավորություն է տալիս առցանց տեղեկություններ ստանալ ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների տրամադրած ավարտական փաստաթղթերի վերաբերյալ:



Համակարգը հնարավորություն կտա բոլոր շահագրգիռ կազմակերպություններին եւ գործատուներին ստուգել աշխատակիցների ավարտական փաստաթղթի իսկությունը: Ըստ այդմ ` համակարգը կբացառի երբեմն շրջանառվող կեղծ փաստաթղթերի օգտագործումը: Շտեմարանում արդեն ընդգրկված է 9000 տվյալ: Աշխատանքները շարունակվում են: