ԿԳ նախարարությունը քաղաքացիների եւ ԶԼՄ- ների օգնությանն է սպասում

ԿԳ նախարարությունը քաղաքացիների եւ ԶԼՄ- ների օգնությանն է սպասում
ՀՀ կառավարության վերջին՝ հուլիսի 4-ի նիստում  վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց կրթության եւ գիտության նախարարությանը զբաղվել մանկավարժների սոցիալական փաթեթից օգտվելու ընթացքում  առաջացած խոչընդոտների եւ չարաշահումների  հարցով: Այսօր ԿԳ նախարարությունը դիմել  է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ քաղաքացիներին եւ ակնկալում է ստանալ հանրակրթական դպրոցներում մանկավարժների սոցիալական փաթեթից օգտվելու ընթացքում  առաջացած խոչընդոտների եւ  չարաշահումների վերաբերյալ նրանց հայտնի տեղեկությունները: