Երեւանի պետական ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը կառավարությունից ութ միլիոն դրամ կստանա

Երեւանի պետական ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը կառավարությունից ութ միլիոն դրամ կստանա
Հուլիսի 19-ին ՀՀ կառավարությունն իր հերթական նիստում կորոշի Պետբյուջեի « Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով ութ միլիոն դրամ հատկացնել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը, որ վերջինս  այն փոխանցի «Երեւանի պետական համալսարանին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին: Կառավարությունից տեղեկացաք, որ որոշման նախագիծը բխում է միջազգային օլիմպիադաներին Հայաստանի թիմերի մասնակցությունն ապահովելու  պահանջներից «Ֆիզիկա» «Ինֆորմատիկա» եւ «Աստղագիտություն» առարկաների համար անհրաժեշտ միջոցների բացակայությունը պայմանավորված է «Կենսաբանություն» «Քիմիա» եւ «Մաթեմատիկա» առարկաների օլիմպիադաների համար նախորդ տարվա համեմատ 11,243 միլիոն դրամ ավել ծախսով, որը բացատրվում է օլիմպիադան անցկացնող երկրների աշխարհագրական հեռավորությունով: