Կրթության ոլորտը` ընտրություններին ընդառաջ

Կրթության ոլորտը` ընտրություններին ընդառաջ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել 2013 թվականի առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրադակցությանը մասնակցել են նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:



Նախարարի հանձարարությամբ կրթության ոլորտի միջոցառումների համար կսահմանվի մեկամսյա պարբերականությամբ հաշվետվություններ ներկայացնելու ժամանակացույց: Նախարար Ա. Աշոտյանն հանձնարարել է սեղմ ժամկետներում հաստատման ներկայացնել կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014 թվականների միջոցառումների համալիր ծրագիրը:

Առաջիկա նախագահական ընտրություններով պայմանավորված հանրապետությունում քաղաքական ակտիվ գործընթացների համատեքստում՝ նախարար Ա. Աշոտյանը շեշտել է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ համակարգի ներկայացուցիչներն իրավունք չունեն աշխատանքային պարտավորությունները կատարելիս քաղաքական գործունեությամբ զբաղվել: Լինելու է խիստ վերահսկողություն նման դրսևորումները բացառելու համար, ինչպես նաև բոլոր այն երևույթների նկատմամբ, որոնք կարող են ստվեր նետել մեր երկրում բացառիկ թափանցիկ և արդար ընտրությունների կազմակերպման գործընթացի վրա: