Շարմազանովը Րաֆֆուն «ուղարկեց» через Москва- Вашингтон

Շարմազանովը Րաֆֆուն «ուղարկեց» через Москва- Вашингтон
Այսօր կայացել է Հանրապետական կուսակցության ԳՄ հերթական նիստը: Նիստին մասնակցում էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանրապետականները քննարկել են ներկուսակցական հարցեր, մասնավորապես անդրադարձ է կատարվել Երևանի ավագանու ընտրություններին: Ներկանները վերլուծել են քարոզարշավի ընթացքը: Նիստի ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս չի շրջանցել նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա կատարած այցին: Շարմազանով այդ առիթով ասել է. «Այսօր կատակով ասել էի՝ через Москва- Вашингтон, իսկ եթե լուրջ, ապա նա կգա, կգնա. Հովհաննիսյանը քաղաքական գործիչ է, ու պետք չէ զարմանալ, որ նրանք գնում են այս կամ այն երկրի մայրաքաղաք»: