Ճակատամարտ Երեւանի համար

Ճակատամարտ  Երեւանի համար
Balcanicaucaso.org կայքը քաղաքապետի ընտրությունների մասին «Ճակատամարտ Երեւանի համար» հոդվածում գրում է. «Երեւանում ապրիլի իննի նախագահի երդմնակալության ժամանակ տեղի ունեցած բախումներից հետո առաջացած լարվածությունը դեռ չի թուլացել:



 



Ընդդիմությունը շրջադարձի հույսեր է կապում մայիսի հինգին կայանալիք քաղաքապետի ընտրությունների հետ. խոսքը Երեւանի քաղաքապետի ընտրությունների մասին է, իսկ Երեւանում բնակվում է երկրի բնակչության մեկ երրորդը:



 



Մոտենում են քաղաքապետի ընտրությունները, իսկ քաղաքական իրավիճակը Հայաստանում չի սառչում: Փետրվարի տասնութին առաջացած ճգնաժամը, երբ ընդդիմության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չընդունեց ընտրությունների արդյունքները, շարունակվում է: Մի կողմից՝  դեռեւս ընդդիմությանն առայժմ չի հաջողվել անցկացնել այնպիսի մեծ ցույցեր, որոնք կստիպեին իշխանություններին ընդունել իրենց պահանջները, մյուս կողմից, սակայն, ընդդիմությունը պատրաստվում է նոր ճակատամարտ տալ քաղաքապետի ընտրությունների համար»: