«Մեսիջ՝ նախագահին»

«Մեսիջ՝ նախագահին»
Ազատության հրապարակում ԲՀԿ-ի հանրահավաքը թե ում վրա ինչ ներգործություն ունեցավ, բայց ես մեսիջ զգացի, որն ուղղված էր նախագահին.



 



«Նախագահ ջան, տես, թե ինչ թիվ ենք մենք կազմում, որ ուզենք, դրա երկու, երեք չափն էլ կբերենք: Մենք ենք քո ընդդիմադիր թեւը, ի՞նչ ես ընկել չոլերն ու ընդդիմություն փնտրում: Մեկին ցույց տուր, որ տեղն ընկած ժամանակ այնպես կոկորդ ճղի, իշխանության վրա մատ թափ տա, տեղն ընկած ժամանակ էլ այնպես լռի,  ինչպես իմ սանիկները…»: Այդ մեսիջին հավանաբար կհետեւի հաջորդ քայլը. նախագահը շարժ կանի: Ինչ որ  պորտֆելներ կտրվեն ԲՀԿ-ին, ու Բարգավաճը դրանք «կօգտագործի» ժողովրդի համար, որովհետեւ Ծառուկյանը միայն «պատասխանատու է ժողովրդի առաջ»:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ