ՀՅԴ-ն գրավել է Ազնավուրի հրապարակը

ՀՅԴ-ն գրավել է Ազնավուրի հրապարակը
Վաղը լռության օրն է՝ այսինքն, մամուլը չի կարող քարոզչական նյութեր հրապարակել, անդրադառնալ մայիսի 5-ին կայանալիք ընտրություններին: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերը փորձում են լիարժեք օգտագործել վերջին քարոզչական օրը:



 



Ուշագրավն այն է, որ Հանրապետական կուսակցությունը, որն իր քարոզչությունը լիովին կառուցեց Տարոն Մարգարյանի անձի վրա եւ կուսակցության ոչ մի ներկայացուցիչ չերեւաց եթերում ու ասպարեզում, հրաժարվեց իր միակ քաղաքական նախաձեռնությունից՝ «Ազատության» հրապարակում օրեր առաջ իրազեկած հանրահավաքից: Ակնհայտ է, որ հրապարակը լցնելու, առանց պարտադրանքի մարդկանց բերելու խնդիրը հնարավոր չի եղել լուծել: Եւ ՀՀԿ-ն նախընտրել է շառից-փորձանքից հեռու տարբերակը: Բայց ամբողջ բանն այն է, որ նրանց իրազեկումից հետո քաղաքապետարանը մերժել է ՀՅԴ-ի հանրահավաք հայտը, քանի որ «Ազատության» հրապարակն արդեն զբաղեցված է եղել: Եւ ՀՅԴ-ն ընտրել է Ազնավուրի հրապարակը: Դաշնակցականները ժամը 5-ին «Մոսկվա» կինոթատրոնում հավաքել են իրենց հանձնաժողովների անդամներին ու վստահված անձանց, որոնց հետո երկու ժամանոց խորհրդակցություն են անելու, ապա ժամը 19-ին՝ կինոթատրոնի շենքի դիմաց հանրահավաք: