Սերժ Սարգսյանը չի շտապում

Սերժ Սարգսյանը չի շտապում
Ըստ ամենայնի` ՀՀԿ հաջորդ ԳՄ նիստը տեղի կունենա ոչ թե ավանդական հինգշաբթի, այլ երկուշաբթի կամ երեքշաբթի օրը:



 



Բանն այն է, որ «չորս երնեկ» մեկ տեղ են հավաքվել. մայիսի 9-ը հինգշաբթի է. այն ոչ միայն ՀՀԿ ԳՄ, այլեւ կառավարության նիստի օր է, համապատասխանաբար, ամսի 9-ը ոչ միայն նախախորհրդարանի միտինգի, այլեւ կառավարության ձեւավորման վերջին ժամկետն է: Իսկ մայիսի 9-ը ոչ աշխատանքային օր է: Հետեւաբար, կառավարությունը նախորդ օրը որոշում է կայացրել իրենց նիստը չորեքշաբթի՝ ամսի 8 տեղափոխելու մասին: Ինչն էլ ըստ ամենայնի նշանակում է, որ կառավարությունը նիստ կանի ոչ թե հին, այլ նորանշանակ կաբինետով: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Սերժ Սարգսյանն առնվազն ամսի 7-ին` երեքշաբթի, պետք  է նախարարների հրամանագրերն ստորագրած լինի: Այս վերջինն էլ իր հերթին նշանակում է, որ նա պետք է յուր ԳՄ-ին տեղյակ պահի, թե ում է նշանակում, ներկայացնի նրանց յուր ծերերի «դաստային», ուստի ԳՄ-ն, դրան հաջորդող ՀՀԿ խորհրդի նիստը տեղի կունենան կամ երկուշաբթի, կամ երեքշաբթի՝ ընտրությունների հենց հաջորդ օրը:



 



Ի դեպ, այս հինգշաբթի տեղի ունեցած նիստի ժամանակ ԳՄ-ականներն սպասել են, որ Սերժ Սարգսյանը կհայտարարի ոչ թե կոալիցիոն կառավարության, այլ կոալիցիոն մայրաքաղաքային իշխանության մասին` ԲՀԿ-ի մասնակցությամբ, սակայն Սերժ Սարգսյանը չի շտապել, սպասել է ընտրությունների ավարտին: