ԲՀԿ ստացած ահազանգերը

ԲՀԿ ստացած ահազանգերը


«Ավագանու ընտրություններն անցնում են այնպես, ինչպես ընթանում են ՀՀ-ում ընտրությունները, բազմաթիվ, ինչպես եւ կանխատեսելի էր, վաղ առավոտից սկսվեց նույն թանաքների խնդիրը:




 



 Չնայած «փորձարկում» շոուն կազմակերպվեց ԿԸՀ-ում, բայց պարզվեց, որ ընտրական հանձնաժողովները, եւ հատկապես այն հանձնաժողովները, որտեղ նախագահները հանրապետականներ են, խնդիրներ ունեն ընկալունողականության հետ, չգիտեն՝ կիրառեն թանաքները եւ այլն, խնդիրը այսպահին էլ կա: Նոր ահազանգ ստացանք, որ տարբեր ընտրատեղամասերի դիմաց, կոնկրետ Նար Դոսի, Նալբանդյան դպրոցի դիմաց ընտրողներին բաժանում են տարբեր գույնի գրիչներ, իսկ դա ինչի՞ համար է արվում, այսինքն ուզում են վերահսկել՝ քաղաքացին կատարե՞լ է իր պարտականությունը»,-Ուրիշի փոխարեն քվեարկելու փորձերի մասին եւս ունեցել ենք ահազանգեր: Ես բարձր եմ գնահատում ոչ կոալիցիոն գործընկերների հետ համագործակցությունը, մենք անընդհատ միմյանց իրազեկում ենք, ինֆորմացիա ենք փոխանակում ահազանգերի վերաբերյալ եւ փորձում ենք ստեղծված դժվարությունները հաղթահարելով առաջ գնալ», - ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: